Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Հրատապ. Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել
08/07/2020 15:26
Կիսվել

Հրատապ. Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ՀՀ ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ`Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար: Ճանապարհի վերանորոգումը կիրականացվի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից:

Մրցույթի անվանումը ` «TUR-12, Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերականգնում»
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրավասու մասնակիցներին առաջարկում է ներկայացնել կնքված փաթեթներ` «Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերականգնում» անվանումով շինարարական աշխատանքների մրցույթին մասնակցելու համար:

Որակավորման պահանջները ներառում են.

  • վերջին երեք տարիներից որևէ մեկում հաջողությամբ կատարված 2.498.000.000 ՀՀ դրամի շին. աշխատանքների ծավալ,
  • վերջին հինգ տարվա ընթացքում որպես գլխավոր կապալառու, ՀԳ անդամ կամ ենթակապալառու կատարած առնվազն երկու պայմանագիր` ասլֆալտաբետոնե ծածկույթով ճանապարհների կառուցման կամ վերակառուցման: Ներկայացվող աշխատանքի արժեքը չպետք է պակաս լինի 1.232.250.000 ՀՀ դրամից, կամ մեկ պայմանագիր` առնվազն 2.464.500.000 ՀՀ դրամ,
  •  նվազագույնը 274.000.000ՀՀ դրամի իրացվելիք միջոցներ և/կամ վարկային գիծ,
  • որպես պայմանագրի շնորհման նախապայման` հայտատուն պետք է ներկայացնի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացում» լիցենզիա` «Տրանսպորտային» ներդիրով։

Մրցույթն իրականացվելու է Ազգային մրցակցային մրցույթի միջոցով` համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցների` «Ապրանքների, աշխատանքների և ոչխորհրդատվական ծառայությունների գնում` ՄԶՎԲ փոխառությունների և Համաշխարհային բանկի վարկերի ու դրամաշնորհների փոխառուների կողմից» հունվար 2011թ., վերանայված հուլիս 2014թ.«Գնումների ուղեցույցներ»:

Բացի այդ` խնդրում ենք ծանոթանալ նաև 1.6 և 1.7 ենթակետերի հետ, որոնք սահմանում են Համաշխարհային բանկի քաղաքականությունը` շահերի բախման մասով:
Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքէջի) համակարգի միջոցով:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2020թ. օգոստոսի 10՝ ժամը 10:00: Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։
Բոլոր առաջարկները պետք է ուղեկցվեն մրցույթի ապահովման հայտարարագրով:

Կից ներկայացնում ենք նաև անհրաժեշտ հղումները, որոնք կօգնեն մրցույթին մասնակցելու գործում.

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6