Տնտեսական

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Կարեն Զաքարյանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի ֆինանսական շուկաների ու պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների մասին
16/07/2020 20:38
Կիսվել

Կարեն Զաքարյանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի ֆինանսական շուկաների ու պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների մասին

Երեկ տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի թողարկած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ։

Մինչ հայ-ադրբեջանական պետական սահմանին հայկական կողմը կայուն հաղթանակ էր տոնում՝ պարբերաբար սանձազերծելով ադրբեջանական զինուժի առաջխաղացումն ու կայունացնելով սեփական դիրքերը, հայրենական ֆինանսական շուկան էլ ցույց էր տալիս իր կայունությունը ադրբեջանականի նկատմամբ։

Ֆինանսիստ Կարեն Զաքարյանի հետ զրուցել ենք վերոհիշյալ աճուրդներից, պատերազմական գործողությունների ու կորոնավիրուսի ազդեցությունից Հայաստանի ու Ադրբեջանի ֆինանսական շուկաների վրա։

«ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանի խոսքով՝ Հայաստանի դեպքում տեղաբաշխման ծավալը ներքին շուկայի համար պատմական առավելագույնն էր՝ 60 մլրդ դրամ։

«Այս պայմաններում այդ պարտատոմսերը ոչ միայն բարեհաջող տեղաբաշխվել են, այլև պահանջարկը 2.7 անգամ գերազանցել է առաջարկը՝ կազմելով շուրջ 160 մլրդ դրամ», – նկատում է ֆինանսիստը։

Մասնագետը կարևորում է ոչ միայն առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունն, այլ նաև պարտատոմսերի ժամկետայնությունն ու տեղաբաշխման եկամտաբերությունը։

«Փաստացի մեր տեղական արժույթով ավելի քան 9 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերն իրենց պատմական առավելագույն ծավալով տեղաբաշխվել են գրեթե նույն եկամտաբերությամբ, ինչ հակառակորդի ընդամենը մեկ տարի ժամկետով և միջինից նույնիսկ փոքր ծավալով պարտատոմսերը։ Հաշվի առնելով, որ Ֆիթչի կողմից մեր երկրին տրված ռեյտինգը երկու աստիճանով ցածր է, պետք է որ հակառակ պատկերը լիներ»։

Իսկ արդյոք պատերազմը տեսանելի ու անտեսալնելի թշնամիների հետ բացասական անդրադարձ չի ունենա մեր երկրի ֆինանսատնտեսական շուկայի վրա, մասնագետը նկատում է՝ տրանսֆորմացիայի է ենթարկվում ամբողջ աշխարհը, բայց ստեղծված իրավիճակում մեր երկիրը պետք է ջանա զբաղեցնել առավել մրցակցային դիրք։

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11