ՄԱՐՏԻՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 63% ԱՃ
2010 թվականի մարտ ամսվա ընթացքում Չինաստանում վաճառվել է 1,26 մլն ավտոմեքենա: Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիայի (CAAM) տվյալների համաձայն` այս մեկ ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 63%-ով, որն առավելապես պայմանավորված է ավտոարտադրության խթանման նպատակով կառավարության կողմից իրականացվող պետական ծրագրերով:
Նշենք, որ փետրվար ամսվա արդյունքներով Չինաստանում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի ծավալների 55% աճ: