ԵՄ-Ը ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 30 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Եվրամիության անդամ երկրները և Արժույթի Միջազգային հիմնադրամը եկել են վերջնական համաձայնության` պետական բյուջեի ռեկորդային պակասուրդի դեմ պայքարող Հունաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցում: Եվրամիությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում որպես ֆինանսական աջակցություն Հունաստանին տրամադրել 30 մլրդ եվրո փոխառություն` երեք տարի մարման ժամկետով և տարեկան 5% տոկոսադրույքով: ԱՄՀ-ն կտրամադրի շուրջ 15 մլրդ եվրո:
Նշենք, որ Հունաստանի կառավարությունը մտադիր է դիմել միջազգային տնտեսական այս կառույցների աջակցությանը միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Երկրի կառավարությունը դեռևս վստահ է, որ միայնակ կարող է հաղթահարել իր ֆինանսական խնդիրները: