ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ UBS ԲԱՆԿԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 3 ԱՆԳԱՄ
Շվեյցարական UBS բանկն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության նախնական արդյունքները: Բանկի հրապարակած տվյալների համաձայն հավետու եռամսյակում բանկի շահույթը` մինչև հարկումը, կազմել է 2,5 մլրդ շվեյցարական ֆրանկ (1,7 մլրդ եվրո): Այս ցուցանիշը շուրջ երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակում գրանցված համապատասխան ցուցանիշը:
Նշենք, որ UBS բանկը ստեղծվել է շուրջ 100 տարի առաջ, սակայն բանկի ներկայիս կառուցվածքը ձևավորվել է 1998 թվականին` Union Bank of Switzerland և Swiss Bank Corporation բանկերի միաձուլման արդյունքում: