ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ALCOA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵԼ Է 201 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԶՈՒՏ ՎՆԱՍ
Ալյումինի արտադրությամբ համաշխարհային առաջատար Alcoa Inc. ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության կրած զուտ վնասը կրճատվել է շուրջ երկու անգամ` կազմելով 201 մլն դոլար:
Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Alcoa ընկերությունը կրել էր 497 մլն դոլարի զուտ վնաս:
Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ ընկերության հասույթն աճել է 17%-ով և կազմել 4,887 մլրդ դոլար: