ՃՈԽՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է. LVMH ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 11%-ՈՎ
Ճոխության և շքեղության ապրանքների արտադրությամբ և վաճառքով զբաղվող հանրահայտ LVMH Moet Hennessey Louis Vuitton ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության հիմնական ցուցանիշները:
Ընկերության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս երեք ամիսների ընթացքում ճոխության ապրանքների վաճառքի ծավալներն աճել են շուրջ 11%-ով` կազմելով 4.47 մլրդ եվրո (6.1 մլրդ դոլար), ընդ որում հաշվետու ամիսների ընթացքում LVMH ապրանքանիշը ներկայացնող ապրանքների նկատմամբ առավել մեծ պահանջարկ գրանցվել է ասիական երկրներում: