2010Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 11,9%-ՈՎ
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Չինաստանում գրանցվել է 11,9% տնտեսական աճ: Ինչպես նշվում է Չինաստանի Պետական վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներում` Չինաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն առավել զգալի է եղել 2009 թվականի առաջին եռամսյակում, երբ այս երկրի ՀՆԱ-ն գրանցել էր վերջին 10 տարիների ընթացքում ռեկորդային ցածր` 6,1% աճ:
Հետագա եռամսյակներում տնտեսությունը գրանցել է վերականգնման միտումներ: Այսպես, երկրորդ եռամսյակի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ի աճը կազմել էր 7,9%, երրորդ եռամսյակում` 8,9%, չորրորդ եռամսյակում` 10,7%: Ընդհանուր առմամբ, 2009 թվականի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ն գրանցել էր 8,7%: