Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՀ ԿԲ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԶԳՈՒՇԱՆԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ԿԱՄ SMS-ՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԳՐԱՎԻՉ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
15/04/2010 13:15
Կիսվել

ՀՀ ԿԲ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԶԳՈՒՇԱՆԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ԿԱՄ SMS-ՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԳՐԱՎԻՉ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, երբ քաղաքացիներին էլեկտրոնային փոստով (e-mail) կամ բջջային հեռախոսակապի տեքստային հաղորդագրությունների միջոցով (SMS) կատարվում են առաջին հայացքից խիստ գրավիչ առաջարկներ, որոնք իրականում իրենցից ներկայացնում են աշխարհում բավականին լայն տարածում գտած խարդախության սխեմաների բաղկացուցիչ մասեր:
 
Այդ առաջարկները պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի խմբի.
 
1. Գերազանց պայմաններ
Քաղաքացիներին առաջարկվում են չափազանց գրավիչ պայմաններով որոշակի գործարքներ (գնումներ, ներդրումներ և այլն): Մասնավորապես, առաջարկվում է. ա) կատարել ներդրումներ ինչ-որ օտարերկրյա ընկերության արժեթղթերում, որոնց եկամտաբերությունը կազմում է տարեկան 100 տոկոս, բ) սիմվոլիկ կամ փոքր գումարով ձեռք բերել արժեքավոր իր, գ) որոշակի գումարի դիմաց ձեռք բերել յուրահատուկ ապրանքներ, որոնք հնարավոր է ձեռք բերել բացառապես առաջարկվող տարբերակով (էլեկտրոնային փոխանցման միջոցով), ընդ որում նշվում է, որ ապրանքների իրական արժեքը մի քանի անգամ բարձր է առաջարկվող գնից:

2. Աջակցություն
Քաղաքացիներին առաջարկվում է ինչ-ինչ գործարար նախաձեռնությունների շրջանակում ցուցաբերել որոշակի աջակցություն` շռայլ վարձատրության դիմաց: Մասնավորապես, առաջարկվում է. ա) բանկերից մեկում բացել բանկային հաշիվ, այնուհետև դրամական արագ փոխանցումների որևէ համակարգով ստանալ միջոցներ, մուտքագրել այդ միջոցները բացված բանկային հաշվին և փոխանցել նախանշված ուղղությամբ, բ) գրանցել իրավաբանական անձ և համաձայն ստացված ցուցումների որոշակի անձանց հետ մտնել իրավապայմանագրային հարաբերությունների մեջ (կնքել առուվաճառքի շինծու պայմանագրեր, տրամադրել հաշիվ ապրանքագրեր և այլն): Ընդ որում, այս երկու տարբերակները երբեմն առաջարկվում են համակցության մեջ (երկրորդը հաջորդում է առաջինին):

3. Ժառանգություն կամ շահում
Քաղաքացիները տեղեկացվում են, որ ստացել են ժառանգություն կամ շահել են խոշոր գումար, որոնց ձևակերպման և հետագա տնօրինման համար անհրաժեշտ է վճարել որոշակի գումար: Ընդ որում, եթե խարդախները լավ տեղեկացված են, հնարավոր է, որ նամակը կամ հաղորդագրությունը ստացվի անվանական` արտասահմանում բնակվող ինչ-որ ծանոթի կամ բարեկամի անունից:

4. Աշխատանք տանը
Քաղաքացիներին առաջարկվում է վաստակել գումարներ առանց տնից դուրս գալու, մասնավորապես` փոստով ուղարկել անձնագրի վավերացված պատճենները և ժամանակ առ ժամանակ ստորագրել որոշակի փաստաթղթեր և դրանք տալ նոտարական վավերացման:

Ընդ որում վերոնկարագրյալ բոլոր տարբերակներում առաջին իսկ հաղորդագրությամբ կամ հետագայում քաղաքացիներից պահանջվում է ուղարկել որոշակի գումար, իբր ՙկազմակերպչական՚ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը զգուշացնում է, որ վերոնկարագրյալ պատահական առաջարկներն իրենցից ներկայացնում են մարդկանց վստահություն չարաշահելու միջոցով խարդախության ճանապարհով գումար վաստակելու միջոց, որում ներքաշված դյուրահավատ անձինք ի վերջո կարող են կրել լուրջ ֆինանսական վնասներ: Նմանատիպ խարդախություններ կատարվում են մի շարք երկրներում, ինչի «զոհ» են դառնում բազմաթիվ քաղաքացիներ:

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ նմանօրինակ հաղորդագրություններին որևէ կերպ արձագանքելուց և նկարագրված սխեմաների մասին որևէ էական տեղեկատվություն ունենալու, այդ թվում` դրանց մեջ ՀՀ որևէ քաղաքացու կամ իրավաբանական անձի ներգրավվածության դեպքում տեղեկացնել` 54-50-88 կամ 56-16-01 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստին (տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է):

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11