
WAL-MART-Ը ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԱՄՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՈՒՍՅԱԿԸ
Ամերիկյան Wal-Mart առևտրային ցանցը կրկին գլխավորում է տարեկան հասույթի ծավալներով ԱՄՆ 500 խոշոր ընկերությունների վարկանիշային աղուսյակը: Fortune ամսագրի հրապարակած վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականում նախորդ տարվա առաջատար` նավթային Exxon Mobil ընկերությունն է: ԱՄՆ խոշոր ընկերությունների վարկանիշային աղուսյակի առաջատար եռյակն, ինչպես և անցյալ տարի, եզրափակում է Chevron նավթային ընկերությունը:
Հատկանշական է, որ ամերիկյան խոշոր ընկերությունների առաջին տասնյակ են վերադարձել ֆինանսական ոլորտի այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Bank of America և JPMorgan Chase բանկերը: Վերջիններս 2009 թվականի արդյունքներով զգալի զիջել էին իրենց դիրքերը: