
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Gartner ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակում անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի ակտիվությունը բնութագրող հիմնական ցուցանիշները, որոնց համաձայն ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին անհատական համակարգիչների վաճառքի ծավալներն աշխարհում աճել են շուրջ 27,4%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում աշխարհում վաճառվել է 84,3 մլն անհատական համակարգիչ, ընդ որում համակարգիչների նկատմամբ առավել մեծ պահանջարկ գրանցվել է Եվրոպայում և Աֆրիկայում:
Նշենք, որ Gartner ընկերության վերլուծաբանները կանխատեսել էին անհատական համակարգիչների վաճառքի ծավալների առավել ցածր մակարդակ:
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով սպառողների շրջանում առավել մեծ պահանջարկ վայելել են HP, Acer և Dell համակարգիչները: Համաշխարհային շուկայում HP համակարգիչների մասնաբաժինը կազմում է 18,2%, Acer համակարգիչներինը` 14,2%, իսկ Dell համակարգիչների մասնաբաժինը տտանվում է 11%-ի սահմաններում: