
ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԿԱՅՔԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է. ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՀԱՇՎԱՌՎՈՒՄ Է 205 ՄԼՆ ԳՈՐԾՈՂ ԿԱՅՔ
Վերջին մեկ ամսվա ընթացքում ինտերնետի գլոբալ ցանցում կայքերի ընդհանուր թիվը կրճատվել է: Netcraft ընկերության տվյալների համաձայն ապրիլի սկզբի դրությամբ աշխարհում հաշվառվել է 205 մլն գործող կայք: Այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել է շուրջ 12%-ով:
Նշենք, որ ակտիվ գործող կայքերի քանակի կրճատումը մասամբ պայմանավորված է փետրվար ամսվա սկզբին Չիլիում գրանցված երկրաշարժով, ինչի արդյունքում զգալի վնասվել էին ինտերնետ-ենթակառուցվածքները: