
ՆՈՐ ԱՆԿՈՒՄ ԱՄՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Անցյալ տարի ԱՄՆ անշարժ գույքի շուկայում անկումը որոշակիորեն դանդաղել էր` շնորհիվ ԱՄՆ կառավարության վարած քաղաքականության, սակայն արդեն այս տարի այն դրսևորում է նոր միտումներ: Այսպես, ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում վարկառուների անվճարունակության պատճառով հիպեթեքային ընկերություններին վերադարձված բնակարանների և տների ընդհանուր քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 35%-ով:
RealtyTrack ընկերության տվյալների համաձայն` ԱՄՆ անշարժ գույքի շուկան դեռևս բարձր ռիսկային է, իսկ հիփոթեքային վարկերի ուղղությամբ վարկառուների անվճարունակության պատճառով վերադարձման ենթակա տների և բնակարանների թիվը շարունակում է աճել: