
VOLKSWAGEN-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 25%-ՈՎ
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen AG ընկերության վաճառքի ծավալներն աճել են շուրջ 25%-ով:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն հաշվետու եռամսյակում համաշխարհային շուկայում իրացվել է ընկերության արտադրության 1,73 մլն ավտոմեքենա, ընդ որում վաճառքի ծավալների առավել մեծ աճ գրանցվել է Չինաստանում:
Հաշվետու եռամսյակում Չինաստանի ավտոշուկայում իրացվել է Volkswagen ընկերության արտադրության 457,3 հազար ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է ավելի քան 60%-ով: