Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 77.53-1.94 WTI - 73.62-3.76
COMEX:  GOLD - 4181.90-0.82 SILVER - 65.53-1.10
COMEX:  PLATINUM - 1641.70-1.22
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.55-0.11 EUR/GBP - 1.1422-0.25
FOREX:  EUR/USD - 1.1422-0.25 GBP/USD - 1.3239+0.02
STOCKS RUS:  RTSI - 990.05-4.65
STOCKS US: DOW JONES - 51712.71+0.29 NASDAQ - 26166.60-1.32
STOCKS US: S&P 500 - 7472.79-0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 69788.38-3.55 TOPIX - 3990.38-2.56
STOCKS CHINA:  HANG SENG - 23336.28-1.82 SSEC - 4106.25-1.37
STOCKS EUR:  FTSE100 - 10437.85+0.72 CAC40 - 8400.11-0.25
STOCKS EUR:  DAX - 25139.69+0.62
23/06/2026  CBA:  USD - 368.08+0.01 GBP - 486.68-0.42
23/06/2026  CBA:  EURO - 419.65-1.94
23/06/2026  CBA:  GOLD - 49667+546 SILVER - 785.19+19.96
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – GPRS ԻՆՏԵՐՆԵՏ ԵՎ GPRS-WAP ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՄԱՏՉԵԼԻ
19/04/2010 13:32
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – GPRS ԻՆՏԵՐՆԵՏ ԵՎ GPRS-WAP ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՄԱՏՉԵԼԻ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline)  հայտարարում է «Երեք ծառայությունների փաթեթ»-ի բաժանորդային վարձը հանելու մասին: Հետվճարային համակարգի բաժանորդները կազատվեն օրավարձից, իսկ կանխավճարային համակարգի բաժանորդներն` ամսավճարից` MMS, GPRS-ինտերնետ և GPRS-WAP ծառայություններից օգտվելու համար:

«Օրեցօր ավելանում է Beeline բաժանորդների քանակը Հայաստանում, և որպես արդյունք, աճում է  նաև բջջային ինտերնետ ծառայության պահանջարկը: Ղեկավարվելով այդ սկզբունքով և հաշվի առնելով բաժանորդների ցանկությունները, մենք առաջարկում ենք նրանց այցելել  WEB-կայքեր, բեռնել նկարներ և երաժշտություն, ուղարկել գրաֆիկական հաղորդագրություններ` չմտածելով լրացուցիչ վճարի մասին»- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
 
MMS, GPRS-ինտերնետ և GPRS-WAP ծառայությունները թույլ են տալիս բաժանորդին  բջջային հեռախոսի միջոցով օգտվել գլոբալ ցանցից, ընդունել և ուղարկել էլեկտրոնային փոստ, ինչպես նաև իրականացնել զանգեր` առանց աշխատանքն ինտերնետում ընդհատելու: MMS հաղորդագրության օգնությամբ կարելի է ընդունել և ուղարկել մեծ ծավալով տեքստեր, անիմացիաներ, պատկերներ, աուդիո-ֆայլեր, ինչպես հեռախոսներին, այնպես էլ էլեկտրոնային հասցեներին:

Հիշեցնենք, որ ՙԵրեք ծառայությունների փաթեթ՚-ից օգտագործման բաժանորդավճարը կանխավճարային համակարգի բաժանորդների համար կազմում էր օրը 12 դրամ, իսկ հետվճարային համակարգի բաժանորդների համար` ամիսը 360 դրամ:

MMS հաղորդագրության ուղարկման և ինտերնետ-ծառայության տրաֆիկի օգտագործման գումարը  գանձվում է համաձայն բաժանորդի սակագնային պլանի:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

23/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.08
+0.01
Եվրո (EUR)
419.65
-1.94
Ռուբլի (RUR)
4.9314
-0.0499
Լարի (GEL)
139.03
+0.2
49667
+546
Արծաթ
785.19
+19.96