
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – ԱՄՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ
Ամերիկյան բանկային համակարգում բարեփոխումներն ուղղված են ռիսկային ֆինանսական գործառնությունների վերահսկման մեխանիզմերի հաստատմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` նշելով, որ բանկային համակարգում նախատեսված բարեփոխումների հիմնական նպատակն է վերահսկողություն հաստատել ֆինանսական այնպիսի ռիսկային գործառնությունների նկատմամբ, որոնք ապահովված են արժեթղթերով և այլ ֆինանսական գործիքներով:
Բարաք Օբամայի խոսքերով` ԱՄՆ երկրորդային շուկայում սկիզբ առած ֆինանսական ճգնաժամը պարտադրում է, որ պետությունը աջակցի խոշոր բանկերին և վերջիններիս գործունեության վերահսկողության ճանապարհով հասնի բանկային համակարգի բարեփոխմանը:
Նշենք, որ 2008-2009 թվականների ընթացքում ԱՄՆ կառավարությունը ամերիկյան խոշոր բանկերին տրամադրել է շուրջ 700 մլրդ դոլար ֆինանսական աջակցություն: