21/04/2010 11:37
YAHOO!-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 2,5 ԱՆԳԱՄ
Ամերիկյան ինտերնետային առաջատար Yahoo! ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 2,5 անգամ` կազմելով 310 մլն դոլար: Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 1 մլրդ 597 մլն դոլար, իսկ գործառնական շահույթը` 188 մլն դոլար: Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ ընկերության գործառնական շահույթն աճել է ավելի քան 87%-ով:

Yahoo! Inc. ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականաին: Ընկերության մատուցած ինտերնետային ծառայություններից օգտվում են շուրջ 0,5 մլն օգտագործողներ:
12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
Արծաթ
766.85
+14.37