
MORGAN STANLEY ԲԱՆԿԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 1,4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան խոշորագույն Morgan Stanley բանկն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակի արդյունքներով բանկն ապահովել է 1,4 մլրդ դոլարի զուտ շահույթ: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բանկը կրել էր 578 մլն դոլարի զուտ վնաս:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում բանկի հասույթը կազմել է 9,1 մլրդ դոլար:
Նշենք, որ բանկն իր եռամսյակային ֆինանսական ցուցանիշներով զգալի գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները: