
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՈՇՈՐ ԲԱՆԿԸ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Շվեյցարական Credit Suisse Group AG բանկն արդեն հինգերորդ եռամսյակն անընդմեջ ամփոփում է զուտ շահույթով: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բանկը գրանցել է 1,92 մլրդ դոլարի զուտ շահույթ:
Նշենք, որ հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին զուտ շահույթի առավել ցածր մակարդակ:
Ներկայացված տվյալների համաձայն` շվեյցարական բանկի հասույթն այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 6%-ով: