
NOKIA-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 44 ԱՆԳԱՄ
Ֆիննական Nokia ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 44 անգամ` կազմելով 175 մլն եվրո, իսկ գործառնական շահույթն աճել է 9 անգամ և կազմել 488 մլն եվրո:
Հատկանշական է, որ այս նույն ժամանակահատվածում ընկերության վաճառքի ծավալներն աճել են ընդամենը 3%-ով և կազմել 9,52 մլրդ դոլար:
Նշենք, որ հաշվետու եռամսյակում վաճառվել է Nokia ընկերության արտադրության 107,8 մլն բջջային հեռախոս: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 16%-ով:
Nokia ընկերության բջջային հեռախոսների միջինը գինը հաշվետու եռամսյակի արդյունքներով կազմել է 62 եվրո: