
AMERICAN EXPRESS-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ԱՆԳԱՄ
Վարկային քարտերի խոշորագույն օպերատորներից մեկը`ամերիկյան American Express-ը, հրապարակել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը:
Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է ավելի քան 2 անգամ և կազմել 885 մլն դոլար: Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ընկերությունն ապահովել էր 437 մլն դոլարի զուտ շահույթ:
Հրապարակած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա հունվար-մարտ ժամանակահատվածում American Express-ի հասույթն աճել է 11%-ով և կազմել 6,606 մլրդ դոլար:
American Express ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու-Յորքում, հիմնադրվել է 1850 թվականին: Այն հանդիսանում է բազմաֆունկցիոնալ ընկերություն և մատուցում է ծառայություններ ֆինանսական, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրքեր ճանապարհային չեկերի, վճարային քարտերի, բիզնես ծառայությունների, ապահովագրության և միջազգային բանկային ծառայությունների շուկաներում: