
WHIRLPOOL ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԶԳԱԼԻ ԱՃ
Կենցաղային տեխնիկայի արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Whirlpool ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է ավելի քան 2 անգամ` կազմելով 164 մլն դորար: Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ամերիկյան ընկերությունը գրանցել էր զուտ շահույթ` 68 մլն դոլար մակարդակում: