SHELL ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 57% ԱՃ
Բրիտանա-հոլանդական նավթային Royal Dutch/Shell Plc. ընկերությունը 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ապահովել է զուտ շահույթի 57% աճ: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ամիսներին ընկերության զուտ շահույթը կազմել է 5,48 մլրդ դոլար: Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 3,49 մլրդ դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության հասույթն աճել է 48%-ով և կազմել 88,03 մլրդ դոլար:
Հաշվետու ամիսներին ընկերությունն ընդլայնել է նավթի և գազի արդյունահանման ծավալները շուրջ 6%-ով: