ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Համարապետություն՝ Հյուսիսային Կովկասի բարձր լեռնային շրջաններից մեկում սողանքների հետեւանքով վնասված մայրուղային գազատարի պատճառով:
Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Կենտրոնական կարգավարական վարչության, հանրապետության գազամատակարարումը շարունակվում է իրականացվել ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին՝ առանց սահմանափակումների: