Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – 2010 ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ
29/04/2010 14:39
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – 2010 ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ

Հրապարակվել է 2010 ֆինանսական տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների կտրվածքով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն: Ընկերությունը հաշվետու ամիսների ընթացքում պետական բյուջե է վճարել 5,2 մլրդ դրամ: 

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին եռյակում են հայտնվել նաև «Ալեքս Գրիգ» և «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («Արմենտել») ընկերությունները, որոնք, բյուջե վճարելով համապատասխանաբար 4,4 մլրդ դրամ և 3,4 մլրդ դրամ, զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը:

Վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությունը, 2010 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում պետական բյուջե վճարելով  2,7 մլրդ դրամ, հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում, իսկ «Ղ-Տելեկոմ» (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ) ընկերությունը բյուջե է վճարել 2,2 մլրդ դրամ և ճանաչվել է ՀՀ հինգերորդ խոշոր հարկատուն:

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում է նաև «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը, որը հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել 2,0 մլրդ դրամ և զբաղեցնում է խոշոր հարկատուների ցուցակի վեցերորդ հորիզոնականը: Վերջինիս հաջորդում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (1,8 մլրդ դրամ) և «Oրանժ Արմենիա» (1,6 մլրդ դրամ) ընկերությունները: 

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակը եզրափակում են «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Վիդիս դիսթրիբյուշն» ընկերությունները, որոնք պետական բյուջե վճարելով համապատասխանաբար 1,4 մլրդ դրամ և 1,3 մլրդ դրամ, զբաղեցնում են 9-րդ և 10-րդ տեղերը:

Այսպիսով, 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի 10 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 24,4 մլրդ դրամ:

Ցուցակն ամբողջությամբ:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36