ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՎԵԼԻ ՔԱՆ 4 ՄԼՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
ԱՄՆ աշխատանքի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում առաջին անգամ գործազրկության նպաստ ստանալու նպատակով դիմում ներկայացնող քաղաքացիները թիվը կրճատվել է շուրջ 11 հազարով: Այս մեկ շաբաթվա ընթացքում նպաստ ստանալու խնդրանքով համապատասխան կառույցներին դիմել են 448 հազար գործազուրկ քաղաքացիներ: Հատկանշական է, որ գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացվող դիմումների թիվն ամսական կտրվածքով հասել է իր նվազագույն մակարդակին:
Նշենք, որ ընթացիկ տարվա ապրիլի 17-ի դրությամբ ԱՄՆ-ում հաշվառվել է 4,645 մլն պաշտոնապես գրանցված գործազուրկ: