ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԴԵՌԵՎՍ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ Է
Ընթացիկ տարվա ապրիլ ամսվա արդյունքներով Եվրագոտու անդամ երկրներում գործազրկության մակարդակը պահպանվել է նախորդ ամսվա նույն մակարդակում` 10%, որը ռեկորդային ցուցանիշ է վերջին ավելի քան 10 տարիների կտրվածքով: Եվրոպական վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն գործազրկության առավել բարձր մակարդակ արձանագրվել է Իսպանիայում (19,1%), ինչպես նաև Իռլանդիայում (13,2%) և Պորտուգալիայում (10,5%):
Որոշ վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` գործազրկության մակարդակը Եվրագոտում կհասնի իր առավելագույն մակարդակին 2011 թվականի ամռան ամիսներին: