2010Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՄՆ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՆԱ-Ի 3,2% ԱՃ
ԱՄՆ առևտրի նախարարության տնտեսական հետազոտությունների բյուրոյի հրապարակած նախնական տվյալների համաձայն 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ եռամսյակի համեմատությամբ ԱՄՆ-ում գրանցվել է իրական ՀՆԱ-ի ծավալների 3,2% աճ:
ԱՄՆ աշխատանքի նախարարության գնահատմամբ` ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների կտրվածքով երկրում գրանցված տնտեսական աճն առավելապես արդյունք է սպառողական ծախսերի համախառն ծավալների աճով, ինչպես նաև արտահանման ծավալների զգալի ընդլայնմամբ: