ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 32%-ՈՎ
2010 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Գերմանիայում վաճառվել է 259,5 հազար ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է ավելի քան 32%-ով: Ավտոարտադրողների VDIK ասոցիացիայի գնահատմամբ` Գերմանիայի ավտոշուկայում վերջին մեկ ամսվա ընթացքում գրանցված զգալի անկումը առավելապես պայմանավորված է ոլորտի խթանման ուղղությամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի դադարեցմամբ: