ANHEUSER -BUSCH INBEV ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 33,6%-ՈՎ
Գարեջրի արտադրությամբ աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը` Anheuser-Busch InBev-ը, 2010 թվականի առաջին եռամսյակն ամփոփել է զուտ շահույթով: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 33,6%-ով և կազմել 475 մլն դոլար: Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Anheuser-Busch InBev ընկերության զուտ շահույթը կազմել էր 716 մլն դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն 2010 թվականի առաջին եռամսյակում Anheuser-Busch InBev ընկերության հասույթն աճել է 1,5%-ով և կազմել 8,32 մլրդ դոլար:
Նշենք, որ Anheuser-Busch InBev ընկերությունը կազմավորվել է 2008 թվականին` բելգիական InBev և ամերիկյան Anheuser-Busch ընկերությունների միաձուլման արդյունքում: