05/05/2010 19:03
ТНК-BP ՀՈԼԴԻՆԳԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 70%-ՈՎ
Հանքարդյունաբերության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը` ТНК-BP հոլդինգն, ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է ավելի քան 70%-ով և կազմել 1,27 մլրդ դոլար: Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքերով ТНК-BP ընկերության զուտ շահույթը կազմել էր 747 մլն դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով ТНК-BP ընկերության հասութն աճել է 61,8%-ով և կազմել 10,23 մլրդ դոլար, իսկ ընկերության զուտ դրամային հոսքերը հաշվետու ամիսներին աճել են 67%-ով և կազմել 1,973 մլրդ դոլար:
ТНК-BP ընկերությունը վերակազմավորվել է 2004 թվականին: Այն միավորում է BP Plc. և Alfa-Access Renova ընկերությունները:
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
Արծաթ
694.65
+24.91
18:04 22/07/26
15:00 22/07/26
