ALCATEL-LUCENT ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 515 ՄԼՆ ԵՎՐՈ
Ֆրանս-ամերիկյան Alcatel-Lucent ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հեռահաղորդակցության սարքավորումների արտադրությամբ համաշխարհային առաջատար այս ընկերությունը հաշվետու եռամսյակի արդյունքներով կրել է շուրջ 515 մլն եվրոյի զուտ վնաս: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության կրած զուտ վնասն աճել է 28,1%-ով: