06/05/2010 17:17
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ BNP PARIBAS ԲԱՆԿԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 47%-ՈՎ
Ֆրանսիական BNP Paribas բանկը հրապարակել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը: Ներկայացված տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով բանկի զուտ շահույթը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 47%-ով և կազմել 2,3 մլրդ եվրո:
Ինչպես նշվում է բանկի հրապարակած հաշվետվության մեջ` հաշվետու եռամսյակում բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշների աճն առավելապես պայմանավորված է ֆինանսական շուկայի հարաբերական կայունացմամբ:
Նշենք, որ հաշվետու եռամսյակում բանկը զգալի կրճատել է նաև հնարավոր կորուստների ծածկման նպատակով ձևավորված պահուստների ծավալները:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
