ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԴՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 7,8 ԱՆԳԱՄ
2010 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Չինաստանի արտահանման համախառն ծավալն աճել է 30,5%-ով և կազմել 119,9 մլրդ դոլար: Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն այս նույն ժամանակահատվածում Չինաստանի ներմուծման ծավալներն աճել են 49,7%-ով և կազմել118,2 մլրդ դոլար:
Ասպիսով, հաշվետու ամսվա արդյունքներով Չինաստանի առևտրային հաշվեկշիռը հավելուդային է` 1,7 մլրդ դոլարով: Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս ցուցանիշը կրճատվել է ավելի քան 7,8 անգամ:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա մարտ ամսվա արդյունքներով Չինաստանի առևտրային հաշվեկշիռը պակասուդային էր` 7,24 մլրդ դոլարով: