HSBC-Ն ԳՐԱՆՑԵԼ Է «ՎԱՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ» ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով HSBC Holdings-ի շահույթի ցուցանիշը զգալի գերազանցել է նախորդ տարվա արդյունքներն` առավելապես շնորհիվ «վատ ակտիվների» ծավալների կրճատման, որոնք ներկայումս գտնվում են վերջին երկու տարիների ընթացքում իրենց ամենացածր մակարդակի վրա: Այս մասին նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ:
Եվրոպայի ամենախոշոր բանկը դեռևս չի հրապարակել իր եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը, սակայն բանկի ներկայացրած տվյալների համաձայն այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում HSBC-ն գրանցել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ:
Նշենք, որ վերլուծաբանները 2010 թվականի արդյունքներով HSBC բանկի համար կանխատեսում են զուտ շահույթի զգալի աճ` 16,4 մլրդ դոլարի սահմաններում: