ԵՎՐՈՊԱԿԱՆ ABN AMRO ԲԱՆԿԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՄԵՋ
Եվրոպայի խոշոր բանկերից մեկը` նիդեռլանդական ABN AMRO Bank-ը, մեղադրվում է ֆինանսական միջոցների անօրինական շրջանառության մեջ, և որպես տուգանք ամերիկյան կառավարությանը կվճարի 500 մլն դոլար:
ԱՄՆ կառավարության հայտարարության համաձայն` ներդրումային այս ընկերությունը ֆինանսական տարբեր գործառնություններ է կատարել այնպիսի երկրներում, որոնց նկատմամբ Վաշինգտոնը հայտարարել է տնտեսական սանկցիա:
Նշենք, որ ԱՄՆ բանկային օրենսդրության և տարբեր նորմատիվների խախտման մեղադրանք ABN AMRO բանկին ներկայացվել էր նաև 2005 թվականին:
ABN AMRO Holding-ի բաժնետոմսերի 98,8%-ը պատկանում է բրիտանական Royal Bank of Scotland, լյուքսեմբուրգյան Fortis և իսպանական Banco Santander բանկային կոնսորցիումին: Բաժնետոմսերի մնացյալ մասը գտնվում է նիդեռլանդական կառավարության վերահսկողության տակ: