Աշխարհ

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 433.00+1.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66934.33+0.91 TOPIX - 3940.70-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 25398.18+0.86 SSEC - 4057.74-0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
01/06/2026  CBA:  USD - 368.35+0.17 GBP - 495.91+1.89
01/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
01/06/2026  CBA:  GOLD - 53836+1522 SILVER - 897.5+33.14
WALT DISNEY-Ն ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶԳԱԼԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
12/05/2010 10:51
Կիսվել

WALT DISNEY-Ն ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶԳԱԼԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

Ամերիկյան Walt Disney մեդիաընկերությունն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու կիսամյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա ապրիլի 3-ին, ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 23,2%-ով և կազմել 1,80 մլրդ դոլար: Նշենք, որ 2008-2009 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում Walt Disney-ն ապահովել է զուտ շահույթ` 1,46 մլրդ դոլար մակարդակում:

Հաշվետու ամիսների ընթացքում Walt Disney ընկերության հասույթն աճել է 3,5%-ով և կազմել 18,32 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 17,69 մլրդ դոլարի դիմաց:

Հատկանշական է, որ ընթացիկ ֆինանսական տարվա միայն երկրորդ եռամսյակի արդյունքներով Walt Disney ընկերության զուտ շահույթն աճել է ավելի քան 55,4%-ով` կազմելով 953 մլն դոլար: 

Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ` հաշվետու վեց ամիսների ընթացքում Walt Disney ընկերությունը գրանցել է դրական միտումներ իր գործունեության գրեթե բոլոր սեգմենտներում:

Walt Disney ընկերությունը հիմնադրվել է 1923 թվականին և ներկայումս համարվում է աշխարհի երկրորդ խոշոր մեդիակորպորացիան` իր հիմնական մրցակից Time Warner-ից հետո: Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է չորս հիմնական ուղղություններով` ֆիլմերի արտադրություն (Walt Disney Pictures, Touchstone, Hollywood Pictures և Miramax), հանգստի և ժամանցի կազմակերպում (Walt Disney World և Disneyland), սպառողական արտադրանքների թողակում և մեդիա արտադրություն:

 

AMP
01/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.35
+0.17
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.1274
-0.048
Լարի (GEL)
138.22
+0.07
53836
+1522
Արծաթ
897.5
+33.14