ՖՐԱՆՍԻԱԿԱՆ CREDIT AGRICOLE ԲԱՆԿԸ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԶԳԱԼԻ ԱՃՈՎ
Իր ակտիվների ծավալով Ֆրանսիայի երկրորդ խոշոր բանկը` Credit Agricole S.A.-ն, ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթն աճել է շուրջ 2,4 անգամ և կազմել 584 մլն եվրո: Նշենք, որ 2009 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել էր 243 մլն եվրո:
Հաշվետու եռամսյակում Credit Agricole բանկի հասույթն աճել է 18,8%-ով և կազմել 4,82 մլրդ եվրո, իսկ գործառնական շահույթը կազմել է 588 մլն եվրո:
Credit Agricole բանկն իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 70 երկրներում: