13/05/2010 16:14
ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ Է
Ընթացիկ տարվա մարտ ամսվա արդյունքներով ԱՄՆ արտաքին առևտրային հաշվեկշռի պակասուրդը նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 2,5%-ով: ԱՄՆ Առևտրի նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` հաշվետու ամսվա արդյունքներով ԱՄՆ արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 40,4 մլրդ դոլար, որն այս ցուցանիշի ամենաբարձր մակարդակն է վերջին մեկ տարվա ընթացքում:
Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին ԱՄՆ արտաքին առևտրային հաշվեկշռի պակասուրդի առավել բարձր մակարդակ` 40,5 մլրդ դոլարի սահմաններում:
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
Արծաթ
456.38
-35.58
17:27 26/11/26
17:00 26/11/26
