Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ
13/05/2010 16:37
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) դարձավ Վանաձորի տարածքային Ինտերնետ կենտրոնի գործընկեր և հովանավոր:  Ընկերության աջակցությամբ ապրիլի 30- ից մինչև մայիսի 11-ը Կենտրոնում անցկացվեց  «Ինֆորմատիկա» մրցույթ` Լոռվա մարզի, միջին դասարանի աշակերտների շրջանում:  Վանաձորի, Ստեփանավանի, Գուգարքի, Մարգահովտի, Փամբակի, Քարաձորի և Գյուլաքարակի 6-11 դասարանի շուրջ 700 աշակերտ ցուցադրեցին իրենց համակարգչային գիտելիքները:

Մրցույթն անցկացվեց «Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոն» ՀԿ-ի և Ինտերնետ հանրության հետ համատեղ:

«Մենք առաջնային նշանակություն ենք տալիս կրթական ծրագրերին` իրականացնելով դրանք   «Պայծառ ապագա» խորագրի ներքո: Ժամանակակից աշխարհում համակարգչային հմտություններն անհրաժեշտ են գրեթե բոլոր բնագավառներում, այդ իսկ պատճառով «ԱրմենՏել» ընկերությունը` որպես կապի միասնական օպերատոր, հովանավորելով  կրթական ծրագրեր մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդների համակարգչային գրագիտության բարձացմանը»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոնի» նախագահ Ռազմիկ Սոլոմոնյանը նշեց. «Շնորհիվ «ԱրմենՏել» ընկերության ոչ միայն զգալիորեն ընդլայնվեց մեր կազմակերպության լսարանը, այլ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք անցկացնել վեբ-տեխնոլոգիաների դասընթացներ, ինչպես  նաև կազմակերպել վիդեոկոնֆերանս Մարսել քաղաքի ուսանողների և գործընկերների հետ»:

Դպրոցակաների համար ուսումնական ծրագրում ներառված են ծրագրավորման լրացուցիչ դասեր, մշակված է ուսուցիչների որակավորման և բնակչության համակարգչային գրագիտության բարձրացման մեթոդիկա: 2004թ-ից ի վեր Կենտրոնում ուսուցանվել է Վանաձորի միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ավելի քան 350 աշակերտ և ուսանող: Կենտրոնում վերապատրաստվում են նաև Վանաձորի որոշ ձեռնարկությունների ֆինանսական մենեջերներ:

Նշենք, որ «Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոն»  ՀԿ-ն Հայաստանում  գործում է 1995 թ-ից:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է:  «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08