13/05/2010 17:13
ԻՏԱԼԱԿԱՆ ENEL ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 45% ԱՃ
Իտալիայի խոշոր էնեգետիկ ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Enel ընկերությունների խմբի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 45%-ով և կազմել 1,05 մլրդ եվրո: Այս նույն ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է շուրջ 20%-ով` կազմելով 18,12 մլրդ եվրո:
Հրապարակած տվյալների համաձայն Enel ընկերության զուտ պարտավորությունների ծավալը 2010 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ կազմել է 51,95 մլրդ եվրո:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
