ԺԱՆ-ԿԼՈԴ ՏՐԻՇԵ – ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԵՏՔ Է ՍՏԱՆՁՆԻ «ԵՎՐՈ-ՈՍՏԻԿԱՆԻ» ԴԵՐ
Գերմանիան պետք է ունենա առաջատար դեր ամբողջ Եվրոպան ճգնաժամից դուրս բերելու և եվրոպական միացյալ արժույթը կայունացնելու գործում: Նման կարծիք է հայտնել Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն:
Վերջինիս խոսքերով` Գերմանիայի տնտեսությունը միշտ աչքի է ընկել իր կայունությամբ և ունի ձևավորված առողջ պետական ֆինանսական համակարգ: Այս ամենը, ինչպես վստահ է Եվրոպական բանկի նախագահը, իրավունք է տալիս Գերմանիային վերահսկողություն սահմանել Եվրագոտու անդամ մյուս երկրների ֆինանսական համակարգերի նկատմամբ` իրականացնելով ինքնատիպ «Եվրո – ոստիկանի» դեր: