ԺԱՆ-ԿԼՈԴ ՏՐԻՇԵ – ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՎԵՐՋԻՆ 60 ՏԱՐԻՆԵՐԻ ԱՄԵՆԱԾԱՆՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ
Եվրոպական երկրներն ապրում են վերջին 60 տարիների ամենածանր և խորը տնտեսական ճգնաժամը: Նման կարծիք է հայտնել Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն` նշելով, որ եվրոպական երկրներում ներկայումս ձևավորված տնտեսական իրավիճակը բավականին խնդրահարույց է, ընդ որում տնտեսական անկման նման խորը հետևանքներ եվրոպական երկրներում չի գրանցվել Երկրորդ Համաշխարհային պատերազմից ի վեր:
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահը խորհուրդ է թվել Եվրոպական երկրներին կառավարություններին համակարգել տնտեսական և ֆինանսական քաղաքականութունները և մշակել վերահսկողության առավել արդյունավետ մեխանիզմեր: