18/05/2010 14:58
ԱՄՆ-Ն ՉԻՆԱՍՏԱՆԻՆ ՊԱՐՏՔ Է 895,2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2010 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ պետական պարտքը կազմել է 895,2 մլրդ դոլար: ԱՄՆ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` շուրջ չորս ամիս անընդմեջ անկում դրսևորելուց հետո Չինաստանի նկատմամբ ԱՄՆ պետական պարտքի ընդհանուր ծավալը մարտին փետրվար ամսվա համեմատությամբ աճել է 17,7 մլրդ դոլարով:
Նշենք, որ Չինաստանը շարունակում է պահպանել ԱՄՆ պետական պարտատոմսերի ամենախոշոր պահառուի իր դիրքերը: Չինաստանին այս վարկանիշում հաջորդում են ճապոնիան և Մեծ Բրիտանիան: Ճապոնիայի կառավարության նկատմամբ ԱՄՆ պետական պարտքը մարտ ամսվա վերջի դրությամբ կազմել է 784,9 մլրդ դոլար, իսկ Մեծ Բրիտանիայի նկատմամբ պարտքի ընդհանուր ծավալը կազմել է 279 մլրդ դոլար:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
