ԱՄԵՐԻԿՅԱՆ HP ԸՆԿԵՐՈՒԹՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 27,8% ԱՃ
Համակարգիչների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Hewlett-Packard (HP) Co. ընկերությունն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած եռամսյակային ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա ապրիլի 30-ին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 27,8%-ով և կազմել 2,2 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում ընկերությունն ապահովել էր 1,72 մլրդ դոլարի զուտ շահույթ:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում Hewlett-Packard (HP) ընկերության հասույթն աճել է 12,7%-ով և կազմել 27,38 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 24,6%-ով և կազմել 2,86 մլրդ դոլար: