19/05/2010 12:03
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՋ-ՖՈՆԴԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿՍԱՀՄԱՆԻ ԽԻՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Եվրամիության ֆինանսների նախարարները Բրյուսելում կայացած համաժողովի շրջանակներում վերջնական համաձայնության են եկել հեջ-ֆոնդերի գործունեության վերահսկողության հարցում: Ըստ ձեռք բերված համաձայնության` հեջ-ֆոնդերի և մասնավոր ներդրումային ընկերությունների գործունեության վերահսկողության ուղղությամբ այսուհետ կցուցաբերվեն առավել խիստ մոտեցումներ:
Նշենք, որ բազմաթիվ տնտեսագետների գնահատմամբ` հեջ-ֆոնդերի ոչ թափանցիկ գործունեությունը շատ հաճախ կարող է հանգեցնել համակարգային լուրջ ֆինանսական խնդիրների:
Ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջացման պատճառներից մեկը, տնտեսագետների կարծիքով, հեջ-ֆոնդերի գործունեության ոչ արդյունավետ վերահսկողությունն է:
12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
Արծաթ
766.85
+14.37
