20/05/2010 13:55
ԱՄՀ – ԵՎՐՈՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԻ ՍՏԵՂԾԻ
Եվրոյի ներկայիս մակարդակը մոտ է իր հավասարակշռված դիրքին և, վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ այս արժույթի փոխարժեքի տատանումները երկարաժամկետ հատվածում որևէ լուրջ խնդիր չեն կարող ստեղծել: Նման կարծիք է հայտնել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրենի առաջին տեղակալ Ջոն Լիպսկին: Վերջինս նշել է, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի անկումը` մինչև վերջին չորս տարիների իր նվազագույն մակարդակը, կարող է անգամ դրական ազդեցություն ունենալ այս տարածաշրջանի երկրների տնտեսության վրա` խթանելով արտահանումը:
Ջոն Լիպսկիի գնահատմամբ` եվրոն, երկարատև կայուն աճ գրանցելուց հետո, այժմ առավել մոտ է իր հավասարակշռվածության մակարդակին:
Նշենք, որ ներկայումս ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը գտնվում է 2008 թվականի հուլիսին արձանագրած իր առավելագույն արժեքից 24% ցածր մակարդակում:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
14:13 07/09/26
10:53 07/09/26
