21/05/2010 11:41
ԱՄԵՐԻԿՅԱՆ DELL ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 52% ԱՃ
Համակարգչային համակարգերի արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Dell ընկերությունն ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա ապրիլի 30-ին, ընկերոթյունն ապահովել է զուտ շահույթի 52% աճ: Հաշվետու եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 441 մլն դոլար` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցված 290 մլն դոլար զուտ շահույթի դիմաց:
Ներկայացված տվյալների համաձայն Dell ընկերության հասույթը հաշվետու եռամսյակում աճել է 21%-ով և կազմել 14,87 մլրդ դոլար, իսկ այս նույն ժամանակահատվածում ընկերության գործառնական շահույթը կազմել է 619 մլն դոլար` նախորդ տարվա համեմատությամբ աճելով շուրջ 50%-ով:
Dell ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին: Ներկայումս ընկերությունը առաջատար դիրք է գրավում համակարգիչների և համակարգչային համակարգերի արտադրության ոլորտում:
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
Արծաթ
694.65
+24.91
18:04 22/07/26
15:00 22/07/26
