21/05/2010 12:41
ԱԼՅՈՒՄԻՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
2010 թվականի ապրիլ ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ ալյումինի համաշխարհային արտադրության ծավալները կրճատվել են 3,03%-ով և կազմել 1,983 տոննա, այն դեպքում, երբ մարտ ամսվա արդյունքներով ալյումինի արտադրության համաշխարհային ծավալները կազմել էին 2,045 տոննա: Ալյումինի Միջազգային Ինստիտուտի (International Aluminium Institute) ներկայացրած տվյալների համաձայն` 2010 թվականի ապրիլին նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատությամբ համաշխարհային շուկայում գրանցվել է ալյումինի արտադրության ծավալների աճ` շուրջ 3,61%-ով:
Հատկանշական է, որ հաշվետու ամսվա ընթացքում միայն Չինաստանում արտադրվել է 1,392 մլն տոննա ալյումին:
2010 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով ալյումինի միջին օրական արտադրության ծավալը կազմել է 66,1 հազար տոննա: Այս ցուցանիշը նախորդ ամսվա համապատասխան արդյունքը գերազանցում է 0,15%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
