21/05/2010 13:48
BRITISH AIRWAYS ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎՆԱՍՈՎ
2009-2010 ֆինանսական տարվա արդյունքներով բրիտանական ազգային ավիափոխադրող British Airways ավիաընկերությունը կրել է 425 մլն ֆունտ ստեռլինգ (491,9 մլն եվրո) զուտ վնաս: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ` հաշվետու ֆինանսական տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, ընկերության կրած զուտ վնասի ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 18,7%-ով:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու տարում British Airways ավիաընկերության հասույթը կրճատվել է 11%-ով և կազմել 7,99 մլրդ ֆունտ ստեռլինգ (9,24 մլրդ եվրո):
Նշենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, գրանցելով ավիափոխադրումների պահանջարկի զգալի անկում, բրիտանական ավիաընկերությունը մտադիր է շարունակել ծախսերի կրճատման ծրագիրը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
